ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունն անվանել է ամենավտանգավոր սպառնալիքը և նշել, որ դրա դեմ պայքարը շարունակվում է հեռավոր մատույցներում՝ Սիրիայում:
«Եվ ամենից առաջ, մշտական կենտրոնացում, լավ մտածված կանխարգելիչ գործողություններ են պահանջում ամենից սուր, ամենավտանգավոր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ պայքարը», - ասել է Պուտինը ԱԴԾ խորհրդի նիստում:
Նախագահի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացվել է ավազակային վերջին կազմակերպված խումբը, որը հանցագործություններ է գործել Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքում, աշխատանքներ են տարվում հեռավոր մատույցների ուղղությամբ, այդ թվում՝ Սիրիայում: